Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ։ Ցավակցական գրառումը նա կատարել է թվիթերյան իր օգտահաշվում։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հարազատներն ու ընկերները զոհվել են Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ։ Շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-գրել է Ռուբինյանը ՝ իր թվիթում նշելով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին և Թուրքիայի ԱԳՆ-ին։
Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի առիթով էլ ցավակցություն էր հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը