22 08 2022

Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Այսօր կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև,
օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությոմբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,-զգուշացնում են ԱԻՆ-ից։
Երևան քաղաքում մինչև օգոստոսի 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում 13-15 մ/վ:


Երևան քաղաքում մինչև օգոստոսի 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում 13-15 մ/վ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ