23 08 2022

ՔՊ-ական սադրիչ, Գռզոյի մերձավոր Թաթուլ Ասիլյանը՝ Սուրմալուի և Փեթակի փակ հատվածում․ 168․am



168.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն ներկայացուցիչ՝ ընդդիմության քաղաքային և մարզային ակցիաների ժամանակ սադրիչ գործողություններ բեմադրած, լրագրողներին որպես նախկին ոստիկան ներկայացած Թաթուլ Ասիլյանն այսօր շրջում էր «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների տարածքում՝ Քրիստափոր փողոցում: Ուշադիր զննում էր շուրջբոլորը, այնպես, ինչպես կաներ ԱԻՆ որևէ պաշտոնյա կամ քննչական մարմիններից մեկի աշխատակից։ Ի դեպ, փողոցը փակ էր քաղաքացիների համար, նշված հատվածում կարող էին անարգել մուտք գործել միայն ոստիկանության, քննչական մարմինների և ԱԻՆ-ի աշխատակիցները։

168.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից ճշտեց՝ արդյոք Թաթուլ Ասիլյան անուն-ազգանունով աշխատակից ունե՞ն, որտեղից բացասական պատասխան ստացանք․

«Ո՛չ, նման անուն-ազգանունով մարդ ԱԻՆ-ում չի աշխատում»

Հարց է առաջանում, այդ դեպքում այս երիտասարդն ինչո՞ւ էր ոտքից գլուխ սև, ԱԻՆ-ի համազգեստի նմանությամբ հագուստով, որի մի թևին ՀՀ դրոշն էր փակցված, շրջում տեղանքի զննության հետ առնչություն չունեցող տարածքում։

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սույն անձը մերձավոր կապերի մեջ է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ավելին, նրան հաճախ են տեսնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․

«Որոշ ժամանակ առաջ՝ ընդդիմության կազմակերպած հավաքների ժամանակ, Գռզոն, իր լրագրող Հարութը, Ավանի նախկին փոխթաղապետ՝ բիչոկ և պիպետկա հավաքելու հակում ունեցող Ներսեսը և այս անձը միասին քայլում էին Հյուսիսային պողոտայում։ Տեսա, թե ինչպես են մի կնոջ հրահանգավորում, ասում՝ որ այսպես լինի՝ այսպես կանես․․․ Ըստ երևույթին իրենց սադրիչներից մեկն էր, որին բացահայտ հրահանգավորում էին․․․»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ