24 08 2022

Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկում ընդդեմ Ռուսաստանի ցույց իրականացնողներին



Ազատության հրապարակից բերման են ենթարկել հակառուսական ցույց իրականացնող քաղաքացիներին։ Տեսանյութն իր տելեգրամյան ալիքւոմ ներբեռնել է Ազատագրում շարժման ղեկավար, ակտիվիստ Միկա Բադալյանը։

«Յուրաքանչյուր ոք, ով փորձում է պաստառ բարձրացնել, անմիջապես կալանավորվում է՝ ազգամիջյան ատելություն սերմանելու հոդվածով»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ