Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր էջում գրել է․
«Այսպիսով, «օրինականացվում» է ավելի քան 500 000 դոլարով ԱՄՆ-ում տներ գնող չինովնիկների սիրասուն զավակների հայկական բանակից թռցնելը, մուծելով համապատասխան գումար։ Հայկական բանակը դառնում է աղքատների «մենաշնորհը»։ Եվ ի՞նչ, այ անհայրենիք քպ-ական ողորմելիներ, դուք վաճառեք հայրենիքը, հազարավոր զոհեր տաք, թքած ունենալով այդ ամենի վրա՝ շարունակելով ցոփ ու շվայտ կյանքը, իսկ հայրենիքի սահմանների պաշտպանությունը թողնեք աղքատ ընտանիքների վրա։ Ամոթ բոլորիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը