29 08 2022

Ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը. Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել

Ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը. Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել

Այս իշխանության ավերածությունների համեմատությամբ այն խնդիրը, որը կներկայացնեմ մանրուք է։ Մանրուք է, բայց ինչպես ասում են, չարը թաքնվում է մանրուքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

«Խոսքը ոստիկանության որոշ (վստահ եմ, որ կան նաև արժանապատիվ ոստիկաններ) աշխատակիցների լկտիության և տգիտության մասին է։ Վերջերս ոստիկանները մեզ հաճախ են ներկայանում, որպես ասֆալտին փռող, ցուցարար ծեծող, հայհոյող պաշտոնյաներ։

Այսօր, ընտանիքիս անդամների հետ տուն էի վերադառնում, երբ ոստիկանն անհիմն կանգնեցրեց մեքենաս և տեղեկացրեց, որ պետք է ստուգի սթափությունս։ Հարցիս, թե ինչ հիմքով, նշեց, որ ուժեղացված ծառայություն է։
Սթափությունս ստուգելուց հետո, երբ նշեցի, որ անհիմն վարչարարություն է իրականացնում, գործընկերոջ հետ խորհրդակցեց ու ասեց, որ պետք է նաև իրավախախտման արձանագրություն կազմի։

Կցվող տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը։ Այն օրենսդրությանը, որով ինքն ամեն օր գործում է։

Մեր վարորդներին տեղեկացնեմ, որ ոչ սթափ վիճակը ոստիկանը կարող է ստուգել միայն ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐԻ առկայության դեպքում և իրավունք չունի իր քմահաճույքով ում ուզի կանգնեցնի ու սթափություն ստուգի։

Երկրորդ, ոստիկանը սկզբից պետք է արձանագրություն կազմի, ձեր իրավունքները պարզաբանի, ու նոր հետո որոշում կայացնի։ Արձանագրության մեջ անպայման նշեք, որ ձեր իրավունքները չեն բացատրվել (եթե չեն բացատրվել)։

Ճանաչեք ձեր իրավունքները և պահանջատեր եղեք։ Միայն այդ կերպ կստիպենք տգիտությանը նահանջել»,-նշել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ