30 08 2022

Մինչև Փաշինյանին իր արածի համար պատասխան տալուց չտեսնեմ, չեմ ուզում մեռնել. Զոհվածի ծնող



Ես մինչև Նիկոլ Փաշինյանին իր արարծի համար պատասխան տալուց չտեսնեմ, չեմ ուզում մեռնել: Այս մասին Գլխավոր դատախազության մոտ Yerevan.Today-ին ասաց զոհված զինծառայողի ծնողներից:

«Ես կասկածում եմ, որ նա հայ է, իսկակկան հայտը տենց բան չէր անի»,- ասաց նա:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները ակցիա են անում Գլխավոր դատախազության մոտ: Նրանք պահանջում են ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա ի վերջո կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հրահրելու, դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ