30 08 2022

Երկիր ենք կորցնում, դրա համար թանկ եմ վճարել. Արցախի հողից իմ տղայի արյան հոտն է գալիս. զոհվածի հայր



Ժամանակն է, որ Գլխավոր դատախազը ոչ թե լինի Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման դատախազը, այլ՝ պետության: Այսօր պետք է նա ձերբակալի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր ընտանիքի վրայից դավաճանի պիտակը հանի, թե չէ հայոց պատմության մեջ կընդգրկվի որպես դավաճան: Գլխավոր Դատախազության մոտ բողոիք ակցիայի ժամանակ ասաց զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայր Գարիկ Գալեյանը:

«Այսօր անհարմար եմ զգում նոր ծնված երեխայիս սիրելուց, կոմպլեքսավորովում եմ երբ նայում եմ մահացած որդուս նկարին: Երեխաս մեծանալու է՝ հարցնի, որ եղբորը սպանեցին, ո՞վ պատասխան տվեց: Վաղը այս վիժվածքը նոր փաստաթուղթ է ստորագրելու սկսելու են Հայաստանից տալ, գլխավոր դատախազը պետք է գործի, իր ողնաշարը գոնե մեկ անգամ օգտագործի ազգի համար»,-ասաց Գալեյանը:


Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ