30 08 2022

Իշխանությունը իմացել է, որ պատերազմ է սպասվում, բայց որևէ քայլ չի ձեռնարկել. Տիգրան Աբրահամյան



Զինված ուժերի կազմաքանդման գործընթացը սկսվել է 2018 թվականի հայտնի իրադրարձություններից հետո, երբ ՀՀ-ում  իշխանության եկավ աս որակի իշխանություն, ՊԲ կազմաքանդումը  սկսվեց այն ժամանակ, երբ 2018 թվականին ԶՈՒ-ում պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից հեռացվեց Լևոն Մնացականյանին: Այս մասին Գլխավոր դատախազության մոտ ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մի շատ կարևոր բան կա, որը պետք է արձանագրել: Մեր գլխավոր խնդիրները սկսվել են այնտեղից, երբ քաղաքական իշխանությունները՝ տիրապետելով տեղեկատվության, որ ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ առկա է ռազմական գործողությունների մեծ սպառնալիք, երկիրը խաղաղից պատերազմական վիճակի չեն բերել: ԶՈՒ-ն փաստացի ամբողջությամբ պատրաստ չի եղել ադրբեջանական հարվածին»,-ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ