31 08 2022

Եթե վաղը մի դրամ ավելացնեն, փակելու ենք մաքսատների ճանապարհները. Ավտոներկրող



Մայիսից ՌԴ հազարավոր քաղաքացիների հոսք կա Հայաստան և ՀՀ-ում ավտոմեքենաների առուվաճառքի բիզնեսը վերելք է ապրում, շատ մեքենաներ ենք արտահանում ՌԴ: 4 տարի շարունակ մենք օնլայն կարողանում էինք մաքսազերծման գները պարզաբանել ՊԵԿ համակարգում, բայց հունիսի 1-ից այդ բոլոր գները կորան օնլայն համակարգից: Այս մասին ՊԵԿ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց  լրագրողների հետ զրույցում նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը

«Հարկային մարմինները այդ գները ջնջեցին, որ չկարողանանք հսկիչ գներին տիրապետենք: Սա անում են դիտավորյալ, որ հսկիչ գները բարձրացնեն. տեսնելով, որ առևտուրը մեծանում է, մեզնից շատ մաքսային գներ պահանջեն:  Հսկիչ գներն արդեն բարձրացրել են և հսկիչ գների որոշումը տրվել է մաքսատան պետերին, նրանք են որոշելու՝ ինչ գներ կիրառել քաղաքացիների մեքենաների հանդեպ: Հիմա մոտ 25-30 տոկոսով բարձրացնում են գները»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ