01 09 2022

Ալիևը Նիկոլի շլինքից բռնած թափ է տալիս. Իշխանափոխությունը շատ է ուշանում. Սայաթ Շիրինյան



Ի՞նչ են մտածում, 150 հազար դրամ ինձ տուգանելուց հետո պետք է մոռանա՞մ իմ պետությունը, իմ հայրենիքը, պետականությունը: Ֆեյքի գրառման հիման վրա ընթացող դատական նիստից հետո Yerevan.Today-ին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը:

«Ես դրանից հետո գրառումներ արել եմ, անելու եմ, քննադատելու եմ այս իշխանություններին, սրանք պետք է հեռանան: Այս ազգադավ իշխանությունները պետք է հեռանան, մեկ ազգանպաստ որոշում իրենք չեն կայացրել, քանդում են: Չկա այնպիսի պետական կառույց, որ կազմաքանդված չլինի»,-ասաց Շիրինյանը:

Նրա խոսքով, այս իշխանությանը բերած քաղաքացիները, պետք է հիմա համախմբվեն և նույն կերպ հեռացնեն գործող իշխանություններին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ