02 09 2022

Ժամը 19.30 եղեք Ֆրանսիայի հրապարակում. Միասին մեր աջակցությունը բերենք Արցախին. Գեղամ Նազարյան

Ժամը 19.30 եղեք Ֆրանսիայի հրապարակում. Միասին մեր աջակցությունը բերենք Արցախին. Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, հարազատներին, ֆեյսբուքյան 5 հազար ընկերներին, ովքեր այսօր Երեւանում են կամ մայրաքաղաքին մոտ բնակավայրերում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19.30 եղեք Ֆրանսիայի հրապարակում:

Միասին մեր աջակցությունը բերենք Արցախին, միասին վարչախմբին ու աշխարհին ցույց տանք, որ մենք արժանապատիվ ազգ ենք:

Մի տրվեք այն սադրիչների ու ճղճիմ մարդկանց հնարքներին, որոնք ասում են՝ գանք ի՞նչ անենք, մեկ է հրաժարական չի տալու կամ նմանատիպ այլ հայտարարություններ:

Ընկերներ, հարազատներ, իհարկե, լավ կլինի, եթե վարչախմբի հրաժարականին հասնենք այսօր կամ վաղը, բայց ոչինչ չանելով մենք կարագացնենք միայն մեր երկրի կործանումը: Ամեն քայլն էլ, ամեն հանրահավաքն էլ նշանակություն ունի, այն էլ շատ մեծ:

Այնպես որ, ով ի վիճակի է, ով համարում է, որ ինքն արժանապատիվ մարդ է, ով համարում է, որ ինքը իրապես սիրում է հայրենիքն ու իր ընտանիքը, հավաքվենք այսօր Ֆրանսիայի հրապարակում 19.30-ին: մենք միասին կարող ենք ամեն ինչ:

Իսկ ով վստահ է, որ մենք՝ ընդդիմությունը կարող է իշխանությունը վերցնել հենց այսօր, բայց դիտավորությամբ չի վերցնում, ինձ ընկեր չի կարող լինել:

Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Եւ հիշեք, որ մեր նահատակ սուրբ տղերքը ուզում են, որ մենք արժանապատիվ լինենք եւ տեր կանգնենք իրենց թափած արյանը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ