02 09 2022

ՊՆ ուղղաթին ու 102 հրշեջներ փորձում են մարել Իջևանում բռնկված հդեհը

ՊՆ ուղղաթին ու 102 հրշեջներ փորձում են մարել Իջևանում բռնկված հդեհը

Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք` օգոստոսի 31-ին` ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Իջևանի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Երեկ դեպքի վայրում է գտնվել փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ