Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին անում Հաղթանակ թաղամասի բնակիչները:
Թաղամասի բնակիչների Գեղամ Վլասյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց խնդիրները.
«Վերանայել հողի նշանակության փոփոխության համար անհիմն գանձումը, թաղամասի բնակիչներին պատկանող հողատարածքների մի մասը ճանաչված են կանաչապատ տարածք, պահանջում ենք սեփականություն հանդիսացող տարածքները վերադարձնել սեփականատերերին, անհապաղ հողի սեփականության իրավունքի ակտերը փոխարինել սեփականության իրավունքի վկայականներով։ Այսօր մենք հողի հարկ չենք կարողանում վճարել։ Հաղթանակ թաղամասի բնակելի տարածքների շուրջ 80 տոկոսը չունեն պետական գրանցում, ինչի հետևանքով սեփականատերը չունի պետության նկատմամբ պարտավորություն, պահանջում ենք անհատույց տալ պետական գրանցում, գանձվող գույքահարկի շնորհիվ կշահի պետական բյուջեն»,-ասաց Վլասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը