05 09 2022

ՔՊ-ին 65 տոկոս ձայն ենք տվել, մեզ «ափաշքյարա» խաբել են. ո՞ւր են մեր հողերը. «Հաղթանակի» բնակիչ



Մեր երկրի իշխանությունը ոտնահարում էմարդու սեփականությունը:Ա յս մասին Երևանի քաղաքապետարնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հաղթանակ» թաղամասի բնակիչներից:

Մեկ այլ բնակիչ պատմեց, թեդ ինչպես է իր խոսքով ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իրենց խաբել.

«Արտահերթ ընտրություններից առաջ մենք հրավիրեցինք պատգամավորներին, քանի որ մեր մոտից առաջադրվել էր Հրաչյա Հակոբյանը, իրեն մեր խնդրի համար հրավիրեցինք Հաղթանակ թաղամաս, ասաց՝ միգուցե դուք գաք ԱԺ, նստենք, պարզենք խնդիրը: Մոտ 8 հոգով գնացել ենք ԱԺ: Մեզ ինչ-որ բաներ առաջարկեցին, ասացին՝ երկու փուլով կանենք, հարցը լուծվող է: Ասացին՝ քանի որ դիմացն արտահերթ ընտրություններ են, ֆիզիկապես չենք հասցնի, թող ընտրությունները անցնեն: Արտահերթ ընտրություններում Հաղթանակ թաղամասը ՔՊ-ին տվեց 65 տոկոս ձայն: Մենք գնացինք, ասացին՝ դուխով ձայն տվեք ՔՊ-ին, մեր հողերի հարցը լուծվելու է: Բայց քանի որ հետո չլուծվեց, սկսեցին ցրել, Բաբկեն Թունյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը: Մենք չէինք պատկերացնում, որ մեզ սենց ափաշքարա կխաբեին: Հիմա մենք կաշառքը տվել ենք, 65 տոկոս տվել ենք, ո՞ւր ա մեր հողերը: Չեմ ասում՝ ՔՊ-ն ձայնն չէր ստանա, գուցե ստանար մի 35 տոկոս, բայց 65 տոկոս չէր ստանա»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ