05 09 2022

Մենք հավատացել ենք «Ապագա կա»-ին, ո՞ւր է էդ ապագան. Հաղթանակի բնակիչ



Ապաշնորհ քաղաքական քայլերի հետևանքով Հաղթանակ թաղամասը հայտնվել է օրհասական խնդրի առաջ: Բոլոր ընդդիմադիր ավագանիներին կոչ եմ անում իջնել ներքև մեզ հետ միասին պաշտպանելու մեր հողերի սեփականության իրավունքը: Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը:

«Թողեք մարդիկ տնօրինեն իրենց գույքը, իջե՛ք ներքև որպես պաշտոնյա, կամ որպես տղա, հերիք եղավ, բոլ եղավ: Պարո քաղքապետ, բարի եղեք իջեք ցած, քո ընտրող ժողովուրդն ուզում է քեզ հանդիպել այստեղ փողոցում: Հեղափոխություն ենք արել քո հետ, իջեք ցած, մի առհամարհեք, դուք իրավունք չունեք հիմա չգալ այստեղ: Մենք հավատացել ենք «Ապագա կա»-ին, ո՞ւր է էդ ապագան, իջեք ցած, պատասխանեք ժողովրդին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ