NEWS.am-ը գրում է.
«Հաղթանակ» կամրջի արգելապատնեշից այսօր՝ սեպտեմբերի 5-ին, երիտասարդ աղջիկն իրեն ցած է նետել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
Դեպքի վայր ժամանելուց հետո փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ՝ ջրի մեջ, հայտնաբերել են քաղաքացուն։ Բժիշկներն առաջին բուժօգնություն են ցույց տվել քաղաքացուն, որից հետո տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը