06 09 2022

Հայտնի Լարի կատուն հաստատել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը լքել է նստավայրը

Հայտնի Լարի կատուն հաստատել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը լքել է նստավայրը

Դաունինգ սթրիթի հայտնի բնակիչ Լարի կատուն հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի՝ հրաժարական տված վարչապետ Բորիս Ջոնսոնը լքել է նստավայրը, գրում է РИА Новости-ն:

«Այո, ես դուրս եկա ստուգելու, տեսա՝ գնացել է ։ Նա հեռացել է», - ասված է Լարիի Twitter-ում տեղադրված հաղորդագրությունում, որը հրապարակվել է Ջոնսոնի ՝ որպես վարչապետի վերջին ելույթից հետո:

Հաղորդագրությանը նաեւ կցված է լուսանկար, որում Լարի կատուն նստած է Դաունինգ սթրիթում տեղակայված վարչապետի նստավայրի մուտքի դռան շեմին:
Նշենք, որ Լարին տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի բնակիչն է և գլխավոր մուկ որսացողը:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ