06 09 2022

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի. ՊԵԿ

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի. ՊԵԿ

Վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ