Նիկոլ Փաշինյանի սրտի պաշտոնյաներից մեկը՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանն ասում է՝ պարբերաբար շփվում եմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց չի հետաքրքրել և ես չեմ տվել նրան այդ հարցը, թե ինչ փաստաթղթով , ինչի հիման վրա և ում որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց Աղանոն, Բերձորը և Սուսը՝ պատերազմից երկու տարի անց։ Yerevan.Today-ը հետաքրքրվել է ՔՊ-ական պաշտոնյայից թե ինչու ապագա խոստացող իշխանությունը հարկ չհամարեց իր դեմքով հանդիպել այս երեք գյուղերի բնակիչների հետ և նրանց բացատրություն տալ, թե ինչ իրավունքով և ինչի հիման վրա է նորից երեք գյուղ հանձնում թշնամուն, նրա պատասխանն անյ է, որ իր կոմպետենցիայի մեջ չչի մտնում Աղավնոն հանձնելւց խոսելը, ուստի ինքը Արցախի նախագահ Արայիկ Հարությւոնյանի և Փաշինյանի փոխարեն չի կարող ասել՝ ինչու չգնացին ու չբացատրեցին բնակչությանը Աղավնոն, Բերձորը ու Սուսը դատարկելուց առաջ։
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը գտնում է, որ այդ հարցերի պատասխանը միայն անվտանգության խորհրդի անդամները գիտեն։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը