08 09 2022

Կառավարությունն էլի լռում է, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀՀ-ի միջով ինչպե՞ս են իրար հետ կապվելու. Արթուր Խաչատրյան

Կառավարությունն էլի լռում է, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀՀ-ի միջով ինչպե՞ս են իրար հետ կապվելու. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ

Օգոստոսի 22-ին սահմանի անցումների մասին կառավարություն հարցում էի ուղարկել: Հիշեցրել էի, որ կապիտուլյացիոն հայտարարությամբ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (…): Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:»
Նաև հիշեցրել էի, որ կառավարության ղեկավարի ստորագրած թղթի համաձայն՝ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։»

Ըստ այդմ, հարցրել էի.

1. Արդյոք ռուսական ФСБ-ի (ՌԴ ԱԴԾ) ուժերն են հսկելու՞ կառավարության առաջարկած Սոտք-Երասխ և Քարահունջ-Երասխ մայրուղիներով տրանսպորտային հաղորդակցությունը, և

2. Նոր կառուցվելիք ճանապարհի մասին կառավարությունում ի՞նչ նորություն ունեն:
Կառավարությունն էլի լռում է, ժողովրդից գաղտնի է պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ինչպե՞ս են իրար հետ կապվելու, տրանսպորտային հաղորդակցության ի՞նչ ռեժիմ է գործելու: Թափանցիկությունից են խոսում, բայց ժողովրդի թիկունքում թուրքերին ճամփա են տալիս: Բա միջանցքն էլ ինչպե՞ս է լինում...

Հ.Գ. Վաղը կասեն. «Ընդդիմադիր պատգամավորները նիստերի չեն մասնակցում»: Պատգամավորի ամեն մի անպատասխան մնացած գրավոր հարց՝ մի մեխ է խփած հայկական պառլամենտարիզմի դագաղի կափարիչին… Ու
դեռ ասում են՝ Ազգային Ժողով: ՔՊ-ն դարձել է ՍՄԿԿ, Ազգային ժողովը՝ Գերագույն Սովետ»:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ