Սյունիքի մարզի Հայաստանի համար ճանապարհների բացումը ոչ մի սպառնալիք: Վլադիվաստոկի հայ համայնքի հետ հանիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհակառակը, ճանապարհի բացումը կբերի կայունության և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ: Այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ: Օրինակ, խոսվում է միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ ՀՀ տարածքով մենք որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու: Բայց մենք ճանապարհ տալու ենք և բացելու ենք, պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել, որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն կարելի է դրանք հիման վրա կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում: Ճանապարհի բացումը օգտակար է Հայաստանի համար, Ադրբեջանի ու Թուրքիայի համար էլ է օգտակար»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը