«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն իրենց եռօրյա գործադուլը շարունակել են կառավարության շենքի դիմաց։ Սուրմալուի պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ էր, օգոստոսի 23-ից միակողմանի բացվեց: Մինչդեռ առևտրականները պնդում են, որ փողոցի միակողմանի փակ լինելու պատճառով Փեթակում և Սուրմալուի գործող հատվածում առևտուրը շատ բարդ է իրականացնել, ինչից տուժում են աշխատակիցները։ Կառավարության դիմաց հավաքված առևտրականները՝ Փաշինյանի հետ հանդիպելու, իրենց խնդիրերը տեղ հասցնելու պահանջով էին եկել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը