«Ամեն անգամ անցնելիս տեսնում ենք, որ մենակ ոստիկաններն են նստած, բայց որևէ գործողություն չի արվում Սուրմալուի հատվածում։ Ուղղակի իմանանք մինչև ե՞րբ, այդ ամենից մեր բիզնեսը տուժում է ։ Առաքիչները չեն կարողանում ապրանք բերեն , քանի որ փողոցները փակ են․ գալիս են շրջանցում են չեն մտնում Փեթակ »,-այս մասին ասաց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներից՝ լրագրողների հետ զրույցում։
Ի դեպ, «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն իրենց եռօրյա գործադուլը շարունակել են կառավարության շենքի դիմաց։ Սուրմալուի պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ էր, օգոստոսի 23-ից միակողմանի բացվեց: Մինչդեռ առևտրականները պնդում են, որ փողոցի միակողմանի փակ լինելու պատճառով Փեթակում և Սուրմալուի գործող հատվածում առևտուրը շատ բարդ է իրականացնել, ինչից տուժում են աշխատակիցները։ Կառավարության դիմաց հավաքված առևտրականները՝ Փաշինյանի հետ հանդիպելու, իրենց խնդիրերը տեղ հասցնելու պահանջով էին եկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը