Բոլորս համոզվեցինք, որ Բրյուսելում Փաշինյանը համաձայնվել է բոլոր կետերի հետ, որտեղ ընդհանրապես չկա Արցախի վերաբերյալ որևէ խոսք, և այդ պարագայում պարզ է դառնում եվրոպական այդ կառույցի դիրքրոշումը: Մեր օրակարգը միակն է՝ թույլ չտալ, որպեսզի այդ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որովհետև այդ պարոնը (Նիկոլ Փաշինյան, խմբ.) իր կուսակիցներին հայտարարել է, որ Տեղ գյուղից հետո այլևս Ադրբեջանն է... որևէ մի օր հույս կապել, որ Փաշինյանը կարող է փոխել իր դիրքորոշումը անհեթեթություն կլինի, ուստի մեր օրակարգը հետևյալն է, որ այդ պայմանգիրը թույլ չտալ որ կնքվի: Այս մասին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը:
«Նա հանձնարել է, որ նոյեմբերի կեսերին այդ պայմանագրի տեքստը պատրաստ լինի և այդ պարագայում, եթե կնքվում է այդ պայամանագիրը, խաղաղությունն այսպես կոչված հաստատվում է, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը համոզիչ կերպով համոզում է ՌԴ-ին դուրս գալ Արցախից, սա է սցենարը որը կարող է լինել դեկտեմբերին»,-ասաց Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը