12 09 2022

Գլխավորը սրանց վտարելն է․ ապստամբություն է պետք, ապստամբութուն է արվելու․ Սրապիոնյան



«Այո՛, մեզ սպասվում են շատ ծանր օրեր  և սա չափազանցություն չէ , դրված է մեր լինել-չլինելիության խնդիրը ․ մենք կամ լինելու ենք կամ՝ չենք լինելու»,-այս մասին իր ելույթում ասաց գրականագետ, հասարակակա գործիչ Սերժ Սրապիոնյանը՝  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված  համատեղ հանրային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով, մենք պարտվել ենք մեր ներսի թշնամուն, որը բազմել է  հայոց  գահին  և հնարավոր ամեն ինչ անում է՝ մեզ ոչնչացնելու համար։

«Եզրահանգումը մեկն է՝ քանի այս խունտան գտնվում է հայոց իշխանության ղեկին  մենք գնում ենք դեպի  կործանում,  ոչ ոք չպետք է անլուրջ վերաբերվի Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը , սա  մոտավորապես Ստալինգրադի պաշարման ժամանակներն են հիշեցնում , երբ թուրքական դիվիզիաները Հայաստանի սահմանի մոտ էին։  Եթե տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում են ՆԱՏՕ-ականները  մենք հայտնվում ենք ոչնչացման կիզակետում․ ի՞նչն է մեզ փրկելու»,-հարցադրում է Սրապիոնյանն ու հատկանշում․ « Գլխավորը սրանց վտարելն է․ ապստամբություն  է պետք, ապստամբութուն է արվելու․ կա գեներացված ատելություն այս իշխանության նկատմամբ և դա պետք է օգտագործել»,-նշեց  Սերժ  Սրապիոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ