Տեղեկացրել էինք, որ թշնամին ինտենսիվ կրակահերթ է սկսել Գորիսի ու Ջերմուկի ուղղությամբ։ Թշնամին անօդաչուներով Գորիսում շինություն է պայթեցրել։ Առայժմ հայտնի չէ՝ քաղաքացիակա՞ն, թե՞ ռազմական օբյեկտ է թիրախավորվել։
Լարված վիճակ է Սյունիքում, բնակիչները խուճապի մեջ են։
Նշենք, որ Օրագիր․news-ը տեղեկություն էր հրապարակել, որ այս պահին ՊՆ-ում նիստ է։
Կառավարությունից որևէ շարժ չկա, տեղական իշխանություններն են փորձում հասկանալ ինչ է կատարվում։ Կանանց, երեխաներին տեղափոխում են նկուղներ։
ՊՆ ինտեռնետային հարթակներում որևէ լուր չկա, իսկ հեռախոսազանգերի չեն պատասխանում։
Փորձում ենք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, որը լինելու դեպքում կհրապարակենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը