13 09 2022

ԱԺ-ն ընդմիջում հայտարարեց՝ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի փաստի վերաբերյալ հայտարարությանը



Առնվազն մեկ ժամ ժամանակ է անհրաժեշտ Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ձեր կողմից ներկայացվող հայտարարությանը ծանոթանալու համար: Եթե նպատակը համատեղ այդ հայտարարությունները ընդունելն է, ապա պետք է մեր առաջարկները քննարկման և իրացման հնարավորություն ունենան: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Եթե պետք է լինի ընդդիմության խոսքը, ձայնը ապա պետք այդ հնարավորությունը իրացվելի լինի, հակառակ դեպքում եթե դուք պետք է ընդունեք միայն և այլ տարբերակ չեք դիտարկում, իրավունքը ձերն է»,-ասաց Մինասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ