Նիկոլ Փաշինյանը ուզում է, մարդկանց մեջ ընկալումը փոխքվի, որ խոսելով զինվորների մասին, մարդիկ չխոսեն ուրիշների մասին, այլ խոսեն իրենց մասին։
«Ո՞վ է այդ պոտենցիալ զինվորը, եթե մենք չենք, ո՞վ է ասել, որ մենք չպետք է լինենք այդ պոտենցիալ զինվորը։ Մենք մեր ընտանիքի անդամներին պետք է ասենք՝ գիտեք ինչ՝ հանուն հայրենիքի, եթե մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք մեզանով, ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ», - Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը