13 09 2022

ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում փառաբանեց Աշոտիկի մարտական ուղին



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում խոսում էր այսօր գիշերը թշնամու կողմից ՀՀ սուվերեն տարածք հարձակվելու մասին:

Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել էր Փաշինյանին հիշեցնել իր որդու՝ Աշոտի 44-օրյա պատերազմում կատարած սխրանքների մասին:

«Պարո'ն վարչապետ, մենք տեսել ենք, որ ամենաթեժ մարտական գործղությունների ժամանակ դուք եք ձեր որդուն ուղարկել սահման։ Շատերը շահարկեցին դա, շատերը մինչև այսօր չեն հավատում։ Ես անձամբ գիտեմ ու մի քանի տեղից գիտեմ՝ Աշոտը մասնակցել է ամենաթեժ մատերին և իր կողքին կանգնած զինծառայողը մահացել է, զոհվել է, ընկել է հանուն հայրենիքի մղվող պայքարում։ Նրա փոխարեն կարող էր շատ հանգիստ լիներ ձեր որդին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ