13 09 2022

Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ ապաշնորհ, ո՛չ հիմար, ո՛չ խելագար, ո՛չ էլ խեղճ է․ Կարեն Վրթանեսյան

Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ ապաշնորհ, ո՛չ հիմար, ո՛չ խելագար, ո՛չ էլ խեղճ է․ Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է.
 
«Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ ապաշնորհ, ո՛չ հիմար, ո՛չ խելագար, ո՛չ էլ խեղճ է։
 
Ե՞րբ ենք հասկանալու, որ սկզբում հմտորեն պարալիզացրեց պետական համակարգերը, լրիվ անպատրաստ վիճակով երկիրը բերեց-հասցրեց պատերազմի դուռը, ամբողջ պատերազմի ընթացքում բոլոր որոշումները ընդունեց այնպես, որ հետևանքներն ամենավատը լինեն Հայաստանի համար (բայց որ հետո դրանց մեղքը կարողանա ուրիշների վրա բարդել), իսկ պարտությունից հետո էլ թշնամուն նվիրեց շատ ավելի շատ, քան թշնամին կարողացել էր զավթել զենքով։
 
Ե՞րբ ենք հասկանալու, որ պարտությունները շարունակվում են ու կշարունակվեն այնքան, քանի դեռ Հայաստանում իշխանության գլխին մարդիկ են, որոնք շատ խելացի ու նպատակաուղղված ձևով սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»։
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ