13 09 2022

Կեսգիշերի հարձակումից Վերիշենում 4 բնակելի տան վրա հրանոթի արկ է պայթել․ Սյունիքի մարզպետն ուղտի ականջում քնած է



Կեսգիշերին թշնամու հարձակման հետևանքով միայն Սյունիքի Վերիշեն գյուղում 4 բնակելի տան վրա հրանոթի արկ է պայթել։ Այս մասի Yerevan.Today-ին հայտնեցին տուժած ընտանիքների անդամները։

Երկու տուն մասնակի փուլ է եկել, երրորդի պատերն են վնասվել, ետնամասը փլուզվել է հիմքից, իսկ չորրորդի դեպքում արկը բարեբախտաբար պայթել է տան բակում։ Զոհեր, մարմնական վնասվածքով տուժած քաղաքացիական անձիք  չկան, բայց նյութական վնասները ահռելի ծավալ են կազմում։

4 տան դեպքում էլ արկերի ընկնելու պահին բնակիչներ չեն եղել, պայթյունների պահին ընտանիքի անդմաները  տեղացիների պատմելով, փախուստի մեջ էին, որը վազում էր դեպի ապաստարան, որն արդեն ապաստանել՝ կրակոցների ձաներն էր հաշվում։ Միայն մեկի տանտերն է ուժեղ սթրեսից տեղափոխվել հիվանդանոց, ասում են՝ կայունացել է վերդարձել է տուն։

Ընդգծենք, Սյունիքի մարզպետը կամ տեղակալները մինչև կեսօր իրենց վարչական տարածքում վնասված տների ու քաղաքացիական անձանց վրա կրակոցների մաին տեղեկություն չունեին, ինֆորմացիա չկա նաև մարզպետարանի կայքում, լուռ է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կամ նրա տեղակալները, և իշխանության որևէ ներկյացուցիչ մինչ այս պահը չի բարեհաճել այցելել արկերից պայթած տներ, ընտանիքները վիրավորված են, վրդովված տեղական իշխանության վերաբերմունքից։ Ասում են՝ «անգամ հարկ չեն համարել, որ իրենց նախաձեռնությամբ ԱԻՆ ծառայողներին ուղարկեն դեպքի վայր՝ չեզոքացնելու  հետագա փլուզումների վտանգը, գնահատելու իրաիճակը, որպեսզի հասկանանք՝ ի վերջո արկերը պայթել են, և ադյո՞ք վտանգ այլևս չկա»։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ