13 09 2022

Սահմանին պատերազմ է, բայց այստեղ հայտարարվում է, որ ուղղակի սադրանք է. Արսեն Գրիգորյան



Կարծում եմ այստեղ հավաքվածներս բոլորս նույն վիճակում ենք, որ չենք հասկանում՝ ինչ է կատարվում, սահմանին պատերազմ է, այստեղ հայտարարվում է, որ ուղղակի սադրանք է: Ազգային ժողովի դիմաց ակցիայի ժամանակ ասաց վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:

Մենք ահագին զոհեր ունենք, կորուստներ, բայց տարբեր հայտարարություններ կան, ոչ մի հստակ բան չկա, ամեն ինչ խառնաշփոթ վիճակ է, վերջ ի վերջո՝ ես ուզում եմ հասկանալ՝ մեն ունե՞նք անվտանգություն, թե ոչ: Իշխանության առաջին գործառույթը Հայաստանի անվտանգության ապահովումն է, դրանից հետո բոլոր խնդիրները 2-րդական են, իսկ այսօր մենք այդ զգացողությունը չունենք»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ