ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։
Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի անիմաստ մասին»,- գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը