14 09 2022

Ադրբեջանական ուժերը կրակել են Տեղ գյուղի բնակչի վրա. News.am

Ադրբեջանական ուժերը կրակել են Տեղ գյուղի բնակչի վրա. News.am

Ադրբեջանական Զինված ուժերը կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30–ից 35 տարեկան։

«Առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետեւից, ադրբեջանցիները կրակել են եւ արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երեւան, նա գիտակցության է եկել»,– NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է  Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ