14 09 2022

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման. Կրեմլ

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման. Կրեմլ

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության գոտի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Այնուամենայնիվ, որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել, առաքելությունը դեռ պետք է ձեւավորվի», - ասել Է Պեսկովը լրագրողներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ