14 09 2022

Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա արվի. Սեյրան Օհանյան



Հայաստանում ռազմական դրություն մտցնելու որոշում ընդունելու համար պետության մեջ գոյություն ունի Անվտանգության խորհուրդ. Անվտանգության խորհրդրում և կառավարությունում քննարկվում է, գնահատական է տրվում ռազմաքաղաքական իրավիճակին, իրադրությանը, մեր ուժերին, հակառակորդի ուժերին, նաև իրադրության զարգացման միտումները, նոր դրանից հետո որոշում է ընդունում: Այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզիզացիա արվի առաջին գծում համալրում իրականացնելու և բանակին թիկունք կանգնելու համար»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ