14 09 2022

ՀՀ իշխանությունների համար ներքին խնդիրներն ավելի կարևոր էին, քան արտաքին ազգային շահերը․ Զատուլին



Ադրբեջանի գործողությունները ունեն մի շարք պատճառներ, այդ թվում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։

Այս մասին հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը ՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հակամարտության սրման մասին՝ Առաջին ալիքի Время покажет հաղորդման եթերում ։

«Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ փորձում է հնարավորինս շատ օգուտներ քաղել 2020 թվականին Հայաստանի պարտությունից, նրանք փորձում են վերջնականապես փակել Ղարաբաղի հարցը», – նշել է նա:

Զատուլինը նաեւ չի բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանին սրացումը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ