14 09 2022

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից: ԲԴԽ-ն որոշումը կայացրել է այսօր:

«2022 թվականի սեպտեմբերի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի 17.08.2022 թվականի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1. Արմեն Հարությունյանին, իր դիմումի համաձայն, ազատել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ, որը ստորագրվել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից»:

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր անցյալ տարվա նոյեմբերի 15-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ