Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ռազմական հանցագործ գործողությունների արդյունքում, հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս, զոհվել է Հայոց Բանակի պայմանագրային զինծառայող, 1977թ. ծնված ազգությամբ եզդի, հոգևորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը (շեխ Յուրոն), ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Եզդիների ազգային միության նախագահ Խըդըր Հաջոյանը։
«Եզդի հոգևորականը հերոսաբար ընկավ Ջերմուկի պաշտպանության ժամանակ:
Խորին ցավակցությունս եմ հայտնում ընտանիքին, հարազատներին։
Խոնարհումս մեր բոլոր նահատակներին»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը