ՍԴ անդամի՝ ՔՊ առաջադրած թեկնածու Սեդա Սաֆարյանն այսօր ամեն կերպ խուսափեց պատասխանել հարցին, թե Սահմանադրության ո՞ր կետով է Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմաններ փոխել, իրեն իրավունք վերապահել 2020 թվին ու դրանից հետո Հայաստանից տարածքներ զիջել թշնամուն՝ իր ձևակերպմամբ՝ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնման շրջանակներում։
Մեր պետության տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ հարցին ԱԺ–ում այսօր Սեդա Սաֆարյանից մի քանի անգամ փորձեցին լրագրողները պատասխան կորզել, բայց Սեդա Սաֆարյանը ճողոպրել է՝ վերացական պատասխան տալով․
«Ես նման վախ չունեմ, որ ինձ չեն քվեարկի պատասխանիցս հետո, ես ծնվել եմ Նոյեմբերյանի Ոսկևան գյուղում, և իմ ամբողջ կյանքում սահման եմ պահել՝ իմ ընտանիքի հետ միասին։ Ամենալարված սահմաններից մեկն էլ իմն է, իմ եղբայնրներն են պահում»։
Ադուհանդերձ,Փաշինյանն իրավունք ունե՞ր բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ սահմանները փոխել, Սաֆարյանն արձագանքել է․
«Դուք ճիշտ չեք խոսում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը