Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«European Union in Armenia
Տիկին Անդրեա Վիկտորին, ո՞նց եք:
Ազատ մամուլի մասին լսած կա՞ք:
Տեղյա՞կ եք, որ ՀՀ Ազգային Ժողովի Ալեն Սիմոնյանի հրահանգով լրագրող են քաշքշելով, ուժ գործադրելով հանում ԱԺ շենքից:
Եթե նույնը լիներ, օրինակ, ձեր աջակցությունը չվայելող մի այլ բռնապետիկական երկրում, դուք ի՞նչ վայնասուն էիք բարձրացնելու:
Ես գիտեմ թե ինչ:
Բայց դուք դեռ խոնարհվում եք սրանց դիմաց:
Իսկ ձեզ այստեղ ուղարկած եվրոպական երկրների ժողովուրդները գիտե՞ն, թե դուք այստեղ ինչով եք զբաղվում, գիտե՞ն թե ոնց եք աջակցում բռնապետական ռեժիմին, գիտե՞ն, որ դավաճանում եք եվրոպական արժեքներին:
Գիտե՞ն, որ ձեր հովանու ներքո սանձարձակվաց քպ-ական պատգամավորները ընդդիմադիր մարդկանց սպառնում են պատերազմ ուղարկել:
Վստահ եմ որ չգիտեն:
Որ իմանային դուք մի վարկյան անգամ այդ պաշտոնին չէիք մնա, ու ընդհանրապես իրավունք չէիք ունենա Եվրոպան որևիցե տեղ ներկայացնել:
Ամոթ ձեզ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը