16 09 2022

Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել. ԱԻ նախարար



Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել, որոնք կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Մասնավորապես, Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, տուժել են հյուրատներ, առողջարաններ, վնասվել է ճոպանուղին, հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ