16 09 2022

ՀՀ դպրոցներից 9-ում կդասավանդվի թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆ. Sputnik Արմենիա

ՀՀ դպրոցներից 9-ում կդասավանդվի թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆ. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան դիմել է ԿԳՄՍ նախարարություն` պարզելու, թե որքանով են ՀՀ դպրոցներն ու կրթական համակարգը պատրաստ այս տարվա սեպտեմբերից մեկնարկած՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին։

 

2022 թ–ի սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանի 23 դպրոցներում մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը։ Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ներկայացված տվյալների համաձայն՝ 23 դպրոցներից 7-ում դասավանդվում է պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն:

 

Նախարարությունից նաև հայտնում են, որ տվյալ 23 դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են կա՛մ խմբակի ձևաչափով, կա՛մ 3-րդ օտար լեզվի, կա՛մ երկու ձևաչափերով միաժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ