17 09 2022

Հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում․ Քյարամյան

Հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում․ Քյարամյան

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում։ Ընդ որում՝ մեկը ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել։ Ունենք դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու և միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տարու հետ կապված, ինչպես նաև՝ դիակապտության հոդվածով:

«Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը․ բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաև ապրանքագիտական փորձաքննությունների միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասել է Քյարամյանը։

Աղբյուրը՝ Aysor.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ