Ռուսաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է, որը թույլ է տալիս օգտագործել ինքնապաշտպանությանն ուղղված բոլոր ուժերը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՝ խոսելով Դոնբասում՝ ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվեների անցկացման մասին:
«Ռուսաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է, որը թույլ է տալիս օգտագործել ինքնապաշտպանության բոլոր ուժերը», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Նշենք՝ երեկ ԴԺՀ և ԼԺՀ հանրային պալատները դիմել են տարածքների ղեկավարներին՝ հանրաքվեներ անցկացնելու անհրաժեշտության պահանջով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը