20 09 2022
Թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողությունը. լուսանկարներ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թաղված է Վինձոր ամրոցի Գեորգ VI թագավորի հուշահամալիրում, հայտնում է Press Association-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։
Մոսկվայի ժամանակով 21:30-ի սահմաններում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն, որին մասնակցել են միայն թագավորը և թագավորական ընտանիքի անդամները։ Թագուհին թաղվել է իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին, Թագավոր Ջորջ VI-ի հիշատակի մատուռում:
Թաղումից առաջ թագը, գունդը և գավազանը հանվել են թագուհու դագաղից։ Վինձորի դղյակի դեկանը՝ վերապատվելի Դեյվի Քոնները, միապետության խորհրդանիշները դրել է մատուռի խորանին։
«Այս աշխարհից ճանապա՛րհ գնա, ո՛վ քրիստոնյա հոգի», -ասել է Քոնները մինչ Եղիսաբեթ II-ի դագաղը կսկսեն իջեցնել դամբարանի փոսը։
Հիշեցնենք, որ թագուհին մահացել է սեպտեմբերի ութին: Այժմ Մեծ Բրիտանիայի թագավոր է նրա ավագ որդին՝ Չարլզ Երրորդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը