20 09 2022

ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ. Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին

ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ. Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը զորքերը հետ քաշելու կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բլինքենը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ինչպես ասացի հանդիպման ընթացքում՝ ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ», - նշել է նա։

 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ