Անկախության այս օրը մենք հոգևոր դասի հետ միասին եկել ենք Եռաբլուրի այս նվիրական վայր, որտեղ հանգչում են նահատակ մեր զավակները՝ նրանց հիշատակին խոնարհում բելերու և աղոթք մատուցելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Մենք հայցն առ Աստված բարձրացրեցինք, խնդրելով երկնավորից որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը