22 09 2022

Գերիների և անհետ կորածների հարազատները աջակցության կարիք ունեն. Նրանք ևս մեկ ամիս գումար կստանան

Գերիների և անհետ կորածների հարազատները աջակցության կարիք ունեն. Նրանք ևս մեկ ամիս գումար կստանան

2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, գերեվարվածներին ընտանիքները ևս մեկ ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Որոշման նախագծում նշվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:

«Մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք»,-ասված է նախագծում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ